Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/10/15/%D4%B3%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AF-%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%C2%AB%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D6%8A%D4%BF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%C2%BB-%D6%84%D6%80%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF/897896]«Փաստինֆո»[/url]֊ին հայտնեց քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Նրա փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանը «Երևան֊Կենտրոն» ՔԿՀ է տեղափոխվել երեկ երեկոյան։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գագիկ Խաչատրյանը մի քանի օր գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում՝ հետազոտությունների։
Հիշեցնենք, որ չարաշահումների մեջ մեղադրվող Գագիկ Խաչատրյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել հոկտեմբերի 10-ին։ Ըստ պաշտոնական պատճառաբանության՝ հետազոտման։
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է օգոստոսի 27-ին, հետագայում նրան ԱԱԾ-ում քննվող քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի գույքի վատնում կատարելու համար եւ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։
«Փաստինֆո»-ն հաղորդել էր, որ դա երկրորդ քրեական գործն է, որով Գ.Խաչատրյանն անցնում է։ Նա մեղադրյալի կարգավիճակ է ունեցել նաեւ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով՝ փետրվարից։ Այդ գործով նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը, սակայն ամիսներ առաջ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Այս գործը վերաբերում է պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումներին։
Նշված քրեական գործը ՀՔԾ-ն ուղարկել է ԱԱԾ, որտեղ երկու գործերը միացվել են մեկ վարույթում։