211652_close_icon
views-count5532 դիտում article-date 18:14 15-04-2014

Ինչու՞ է փակվել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկը և ի՞նչ նոր քրեակատարողական հիմնարկ է բացվում

«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկը փակվել է, իսկ այնտեղի դատապարտյալները տեղափոխվել են Սեւանի քրեակատարողական հիմնարկ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով, Էրեբունի քրեակատարողական հիմնարկը փակվել է կառավարության որոշմամբ, իսկ կառավարության մեկ այլ որոշմամբ էլ նոր քրեակատարողական հիմնարկ է բացվելու Արմավիրի քրեակատարողական հիմնարկում: Նա նշեց, որ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում հիմնականում տեղավորվում են առաջին անգամ հանցագործություն կատարած դատապարտյալները, իսկ Արմավիրի քրեակատարողական հիմնարկը փակ տիպի հիմնարկ է լինելու եւ այնտեղ են տեղափոխելու ծանր հանցագործություն կատարած դատապարտյալներին;

Նմանատիպ նյութեր