Արմեն Գյուլբուդաղյանց. Համախմբված կլինենք և կհասնենք հաղթանակի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպման նախօրեին «Վերիտաս» ստադիոնում կայացել է մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսը:
Խոսելով Մխիթարյանի բացակայության մասին՝ մարզիչն ասել է. «Մխիթարյանը մեր առաջնորդն է, մեր ավագն ու ամենակարևոր ֆուտբոլիստը:
Հուսով եմ՝ տղաները կհամախմբվեն և ամեն ինչ կանեն հաղթանակի համար»:
[b] - Ի՞նչ պետք է փոխել նախորդ խաղի համեմատ:[/b]
- Լիխտենշտեյնը խորը և կոմպակտ էր պաշտպանվում: Գոլից հետո դժվարացանք պահերն օգտագործել: Կփորձենք ավելի ագրեսիվ խաղալ՝ ցույց տալով մեր լավագույն խաղերից մեկը: Համախմբված կլինենք և կհասնենք հաղթանակի:
[b] - Երբ հաշիվը ոչ-ոքի լինի, ռիսկի կգնա՞ք հաղթանակի համար:
[/b]
- Դա խաղի սցենարը կթելադրի: Որոշումները տվյալ պահին պետք է կայացվեն:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում



