«Հրազդան» քրեակատարողական հիմնարկ նետված առարկաներն անմիջապես հայտնաբերվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 13-ին՝ երեկոյան ժամը 19:50-ի սահմաններում և 14-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հիմնարկի արտաքին պահակակետի տարածքում նկատել են դրսից ներնետվող կասկածելի առարկաներ:
Տարածքի զննությամբ հայտնաբերվել են թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 2 դեղահաբ:
Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]