211652_close_icon
views-count13983 դիտում article-date 15:03 14-10-2019

Հանդիսավորությամբ նշվեց Լոռու մարզի Տաշիր քաղաքի 175-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 11- ին Տաշիր քաղաքում հանդիավորությամբ նշվեց Տաշիրի 175-ամյակը: Տոնակատարությունը մարդաշատ էր. տաշիրցիներից զատ՝ պաշտոնատար անձինք, հյուրեր, ովքեր եկել էին կիսելու տաշիրցիների տոնական տրամադրությունը: Տոնախմբությունն անցկացվեց մշակույթի տան մերձակա այգում, որը տոնականորեն զարդարված էր: Հյուրերի թվում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, համայնքապետեր, հյուրեր: Միջոցառումը համեմված էր գեղարվեստական կատարումներով, ուրախ երգ ու պարով: Տաշիրցիներին ողջունել եւ իր բարեմաղթանքներն է հղել մարզի ղեկավարը: Միջոցառման շրջանակներում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհակալագրերով պարգևատրեց մի շարք նվիրյալների՝ Տիրամայր Հայաստանի դաստիարակության կենտրոնի պատասխանատու առաքինազարդ քույր Հակինթա Մուրադյանին (հանրապետական և մարզային փառատոներում Տաշիր համայնքը բազմիցս պատվավոր կերպով ներկայացնելու համար), շինարար Դավիթ Պողոսյանին (Տաշիր համայնքում ընթացող ծավալուն շինարարական աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու համար), ԼՄ զինկոմիսարիատի Տաշիրի բաժանմունքի պետ Արամ Կարապետյանին (երկարամյա ծառայության և Տաշիրի համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցելու համար), Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանին (Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքներն արդյունավետ, ակտիվ ու մեծ նվիրումով կազմակերպելու համար): Հնչեցին նաև շնորհավորանքի ու գնահատանքի այլ խոսքեր: Տոնակատարութունը շարունակվեց մինչև երեկո՝ ուրախ պահեր պարգևելով տաշիրցիներին: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 194+
194+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր