Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մշակույթի տանը նշվեց տաղանդավոր աշուղ Ռուբիկ Վարդանյանի 90-ամյակը. վարպետն ապշեցրեց հանդիսատեսին դուդուկի կատարմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 29-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մշակույթի տանը նշվեց աշուղ Ռուբիկ Վարդանյանի 90-ամյակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոբելյանական միջոցառումը կազմակերպել էին Ալավերդու քաղաքապետարանը և մշակույթի տան «Լազուր» ժողգործիքների նվագախումբը, որի հիմնդիրն է հանդիսանում Ռ. Վարդանյանը:
Վարպետին շնորհավորելու էին եկել բազմաթիվ հյուրեր, ինչպես նաև Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, ով նվեր հանձնեց բազմաթիվ հայտնի երգերի հեղինակին և մի քանի ֆիլմերում Սայաթ-Նովայի դերակատարին:
Ռ. Վարդանյանը միջոցառման ավարտին շնորհակալություն հայտնեց մեծարման երեկոյի համար և հանդիսատեսի խնդրանքով հանդես եկավ դուդուկի վրա հայկական երաժշտության փայլուն կատարմամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի