Նիկոլ Փաշինյան. Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել
                        ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հրապարակելով Գյումրիի թանգարաններից մեկի լուսանկարը.
«Այս լուսանկարներն արվել են այսօր Գյումրիում՝ Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանների դիմաց:
Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել: Ասում են՝ նման իրավիճակ է եղել նաեւ այլ թանգարանների մուտքերի մոտ:
Ահա սա է Հեղափոխությունը, ահա թե ինչ է փոխվել Հայաստանում»,- գրել է նա:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


