211652_close_icon
views-count24231 դիտում article-date 21:31 13-10-2019

Կասկադյորական ավտովթար Երևանում, Opel-ը բախվել է բազալտե քարերին և հայտնվել ապառաժների վրա. օպերատիվ են գործել բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, Opel մակնիշի 34 MQ 939 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Սարի թաղ տանող հատվածում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարերին, և առաջ ընթանալով բախվել ապառաժ քարերին ու հայտնվել քարերից մեկի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխեց հիվանդանոց: Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ հենց ահազանգել էին շտապօգնություն, և ըստ նրանց հայտնածի, բժիշկները ժամանել են շատ արագ: Վթարի մասին արդեն տեղեկացվել է Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, և կենտրոնի օրվա պատասխանատու Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր են ժամանում հերթապահ հետաքննիչը և ՃՈ տեսուչը: Ոոտիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր