211652_close_icon
views-count1353 դիտում article-date 15:36 12-10-2019

Ավտոտնակում պայթուցիկ նյութ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ին, հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկվել է Վայք քաղաքի բնակիչ, 47-ամյա կասկածյալի բնակության վայրում, որի ընթացքում առանձնատանը կից ավտոտնակում հայտնաբերվել և առգրավվել է «Տրոտիլ 400գր» գրառումներով, պայթուցիկ նյութի նմանվող 4 առարկա: Տանտերը հայտարարել է, որ հայտնաբերվածները «Տրոտիլ» պայթուցիկ նյութ պարունակող առարկաներ են։ Նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր