211652_close_icon
views-count1275 դիտում article-date 16:36 12-10-2019

Բեռնախցիկի զննությամբ օդամղիչ ատրճանակ է հայտնաբերվել

Հոկտեբերի 11-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն Էջմիածին քաղաքի Կոմիտասի հրապարակում, ստուգման նպատակով կանգնեցրել են Բյուրական գյուղի 28-ամյա բնակչի վարած «ԲՄՎ» ավտոմեքենան։ Բեռնախցիկի զննման ընթացքում վարորդը ներկայացրել է «Իժ-40» մոդելի, գործարանային համարով օդամղիչ ատրճանակ և հայտնել, որ այն պատկանել է իր հանգուցյալ պապիկին։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր