Կլաուդիո Մարկիզիոն՝ թուրքական ռմբակոծությունների մասին. սա միջազգային հանրության խայտառակությունն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին, որտեղ թուրքական զորքերը սկսել են ռմբակոծել քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները:
«Ես տեսնում եմ, թե ինչպես է Երկիրը աստիճանաբար վերածվում անապատի, և լսում եմ մահաբեր ամպրոպի ձայնը, զգում եմ միլիոնավոր մարդկանց տառապանքները...», 1942թ. իր օրագրում գրել էր Աննա Ֆրանկը:
77 տարի անց Սիրայում թուրքերը սկսել են ռմմբակոծել քրդերին: Սա միջազգային հանրության խայտառակությունն է: Եկեք պատասխանատվություն զգանք յուրաքանչյուր զոհի համար», գրել է Մարկիզիոն իր ֆեյսբուքյան էջում: