211652_close_icon
views-count823 դիտում article-date 18:17 11-10-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 10-ից 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության և անձնական ունեցվածքի գողության՝ 10-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, յուրացման կամ վատնման՝ 7, բնակարանային գողության՝ 5, անձի առևանգման, թմրամիջոցի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության և նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքեր։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և սպանության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր