211652_close_icon
views-count3108 դիտում article-date 15:36 11-10-2019

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի փազլ հավաքելու մրցաշար

Հայաստանյան առաջատար մինչև հինգ տասնյակ կազմակերպությունների միջև հոկտեմբերի 12-ին, ժամը 17:00 անցկացվելու է փազլ հավաքելու մրցաշար: Ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած փազլների մրցույթը Հայաստանում է տեղի ունենում առաջին անգամ: “Puzzle Battle”-ը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է կազմակերպության 3 աշխատակիցներից (ինչպես նաև աջակցող թիմ): Բոլոր թիմերին միաժամանակ տրվում է 500 կտորից բաղկացած միևնույն նկարով փազլ։ Մրցույթն ավարտվում է այն ժամանակ, երբ 1-ին 3 թիմերն ավարտում են իրենց փազլի հավաքումը։ Մասնակցելով մրցույթին՝ կազմակերպություններն իրենց փոքր ներդրումը կունենան հայաստանյան 3 կարևոր կենտրոնների՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի, Տարեց մարդկանց խնամքի տան և Հատուկ կարիքներով երեխաների խնամքի կենտրոնի գործունեության պայմանների բարելավման գործում։

Նմանատիպ նյութեր