211652_close_icon
views-count1038 դիտում article-date 11:10 11-10-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 35 հա տարածք

Հոկտեմբերի 10-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Ավան վարչական շրջանում՝ 1800 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1 հա, 200 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ մոտ 2 հա, Ուջան գյուղում՝ 2.5 հա, Արարատի մարզի Լուսառատ գյուղում՝ 2 հա, Շաղափ-Լանջանիստ ավտոճանապարհին՝ 13 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ մոտ 4 հա, Գետամեջ գյուղում՝ 1000 քմ, Գեղադիր-Ողջաբերդ ավտոճանապարհին` 1 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ մոտ 9 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր