1474 դիտում
17:54 10-10-2019
Մեկնարկում է սամբոյի երիտասարդական և պատանեկան ԱԱ-ն
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հոկտեմբերի 10-14-ը կկայանա սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը:
Հայաստանն առաջնությունում ներկայացնելու է 18 մարզիկ: Երիտասարդների առաջնությունում մեդալների համար պայքարելու են Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Դավիթ Գաբրիելյանը (68 կգ), Կարեն Հովհաննիսյանը (82 կգ) և Արման Ավանեսյանը (100 կգ):
Պատանիների պայքարում Հայաստանը ներկայացնելու են Էմին Շիրոյանը (48 կգ), Դավիթ Հովսեփյանը (52 կգ), Նորայր Հովհաննիսյանը (56 կգ), Արամ Աղաջանյանը (60 կգ), Նարեկ Ամիրյանը (65 կգ), Նարեկ Առաքելյանը (70 կգ), Արսեն Կարապետյանը (75 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ), Հակոբ Ղայթանջյանը (87 կգ), Դավիթ Հարությունյանը (+87 կգ), իսկ աղջիկներից պայքարի են դուրս գալու Վարսիկ Գրիգորյանը (56 կգ) և Գայանե Պետիկյանը (68 կգ):
Հայ սամբիստների հետ մրցավայր են մեկնել մարզիչներ Մանվել Խոյեցյանը և Վովիկ Խոջայանը, պատվիրակության ղեկավարը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն է:
Նմանատիպ նյութեր
1533 դիտում
23:44 16-04-2015
Հայաստանի սամբոյի պատանեկան ու երիտասարդական հավաքականների միացյալ պատվիրակությունը մեկնեց Սերբիա
1664 դիտում
21:14 09-10-2015
Մեր առաջին մեդալները` սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում
2710 դիտում
14:57 02-03-2015
Մարտի 2-ին Երևանի «Միկա» մարզապալատում մեկնարկել է Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնությունը
Այս բաժնից
709 դիտում
21:25 25-04-2024
Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
949 դիտում
20:59 25-04-2024
Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց
556 դիտում
19:56 25-04-2024
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր