«Էրեբունի-Երևան» տոնակատարության ժամանակ բոլոր 12 վարչական շրջաններում կլինի համաժամանակյա հրավառություն. Armtimes.com
[url=https://armtimes.com/hy/article/171327?fbclid=IwAR1MEqgA0AlK7qW27FEn3FkLvreWiQW9ne-7ottwNWOCvbZAueSJHb1xODI]Armtimes.com-[/url]ը գրում է. Այս տարի «էրեբունի-Երեւան» տոնակատարությունները կանցկացվեն հավասարապես բոլոր 12 վարչական շրջաններում: Բոլոր 12 վարչական շրջաններում տեխնիկական հագեցվածությունը կլինի նույնը: Այս մասին հոկտեմբերի 10-ին՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Փոխքաղաքապետը հայտնեց, որ բոլոր վարչական շրջանների համար գրեթե նույն ֆինանսական միջոցներն են տրամադրվել, նպատակն ապակենտրոնացումն է:
«Միջոցառման տեխնիկական պայմանները որոշելիս հստակ ունեինք մի նախապայման՝ ծայրամասերում իրականացվող տոնական միջոցառումները ոչնչով չպիտի զիջեն կենտրոնում իրականացվողներին: Հրաժարվել ենք Հանրապետության հրապարակում մեկ բեմահարթակում իրականացվող միջոցառումից, քանի որ երբ այն կենտրոնանում է մեկ վայրում, ամբողջ քաղաքը զրկվում է բոլոր վարչական շրջաններում հավասար լավ որակի միջոցառումներ ունենալու հնարավորությունից»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։
Աջափնյակ փոփ էստրադային երաժշտության հարթակ,
Ավան վարչական շրջանում հնչելու է մանկական երաժշտություն,
Արաբկիրում՝ դասական,
Դավիթաշենում՝ ջազային,
Էրեբունիում լինելու է ժողովրդական երաժշտության հարթակ,
Մալաթիա-Սեբաստիայում՝ էստրադային,
Նորք-Մարաշում՝ ազգագրական,
Նոր Նորքում՝ էլեկտրոնային,
Շենգավիթ վարչական շրջանում հեղինակային երգերի հարթակ կտեղադրվի,
Քանաքեռ-Զեյթունում՝ ռետրո երաժշտության,
Նուբարաշենի բնակիչները հնարավորություն կունենան ռոք լսել,
Կենտրոն վարչական շրջանում կհնչի փոփ երաժշտություն:
Վիրաբյանի խոսքով՝ այս տարի Կենտրոն վարչական շրջանի միջոցառումները կենտրոնացած կլինեն ոչ թե Հանրապետության կամ Ազատության հրապարակում, այլ Սարյան փողոցում։
Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/171327?fbclid=IwAR1MEqgA0AlK7qW27FEn3FkLvreWiQW9ne-7ottwNWOCvbZAueSJHb1xODI]այստեղ[/url]