211652_close_icon
views-count1632 դիտում article-date 22:18 10-10-2019

Բերման ենթարկվածը նաև ներկայացրեց հրացանը

Հոկտեմբերի 9-ին, ժամը 15-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արզնի գյուղի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, որ իր վրա կրակել են: Ոստիկանության Կոտայքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մեկ ժամ առաջ Արզնի գյուղի 7-րդ փողոցում երիտասարդին օդաճնշիչ հրացանով անզգուշաբար վնասել է 37-ամյա համագյուղացին: Նույն օրը, ժամը 16-ին, նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել իր օդաճնշիչ հրացանը, որն ուղարկվել է փորձաքննության: Տուժած երիտասարդը հրաժարվել է հաղորդում տալուց: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր