30696 դիտում
22:27 09-10-2019
Երեւանում կարմրուկի դեպք է գրանցվել. վարակը կարող է տարածվել Էրեբունիում եւ Ավանում
Երեւանում կարմրուկի դեպք է գրանցվել. վարակը կարող է տարածվել Էրեբունիում եւ Ավանում։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության լրատվության ծառայությունից։
Հայաստանում հոկտեմբերի 8-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք: Հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը հոկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «կարմրուկ»: Այժմ իրականացվում են միջոցառումներ վերոհիշյալ հիվանդի վարակի աղբյուրը հայտնաբերելու եւ վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:
Հիվանդն աշխատում է սպասարկման ոլորտում եւ վարակիչ շրջանում ունեցել է բազմաթիվ շփումներ քաղաքացիների հետ՝ գերազանցապես Երեւան քաղաքի Ավան եւ Էրեբունի վարչական շրջաններում, ովքեր մեծ հավանականութամբ կարող են վարակված լինել եւ նպաստել երկրում վիրուսի տեղական տարածմանը եւ նոր դեպքերի առաջացմանը:
Հիշեցնենք՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված բերովի հինգ դեպք, որնցից 3-ը համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, 2-ը` Վրաստանի հետ:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ եւ ցանային երեւույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։
Նշենք՝ պատվաստումներն ամենաանվտանգ եւ արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումներ են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում:
Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա եւ պատվաստվել:
Նմանատիպ նյութեր
1349 դիտում
10:13 22-05-2020
Եթե վարակը շարունակվի նույն տեմպով տարածվել, օգոստոսի վերջին կունենանք 250 000 վարակակիր. Չալաբյան
1445 դիտում
16:34 11-09-2015
Վթարային ջրանջատում Նոր Նորքում, Ավանում, Նորք-Մարաշում եւ Էրեբունիում
1185 դիտում
16:16 30-10-2015
Պլանային ջրանջատում կլինի Էրեբունիում, Կենտրոնում և Ավանում
Այս բաժնից
871 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
619 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1069 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին