Սոչիում կայացել է Պուտինի ու Բեռլուսկոնիի հանդիպումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հանդիպել են հոկտեմբերի 8-ին Սոչիում: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավելի վաղ Պուտինի հետ հանդիպման մասին Բեռլուսկոնին գրել էր Facebook-ի իր էջում: Մինչ այս հանդիպումը նրանք հանդիպել էին նաև հուլիսի 4-ին Հռոմում՝ Պուտինի Իտալիա կատարած պաշտոնական այցի ժամանակ:
Նշվում է, որ 2 քաղաքական գործիչները պարբերաբար շնորհավորական ուղերձներ են հղում միմյանց ծննդյան տարեդարձերի կապակցությամբ, հաճախ հանդիպում են: Այդ հանդիպումներից մեկը տեղի էր ունեցել Ղրիմում, որից հետո Բեռլուսկոնին հայտնվել է ուկրաինական իշխանությունների «անցանկալի անձանց» ցուցակում: