Սոչիում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 23-ին, աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության Նախագահի նստավայրում մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: