Սոչիում կայացել է Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին հայտնում է ТАСС -ը` հղում տալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ինտեգրման հարցերը, այնպես էլ երկու երկրների միջև հարաբերությունները:
Պուտինը Լուկաշենկոյին առաջարկել է միասին հանգստանալ:
«Շնորհակալ եմ, որ ժամանել եք, կհանգստանանք միասին և կքննարկենք երկկողմ և տարածաշրջանային ընթացիկ հարցերը»,- ասել է Պուտինը:
«Համատեղում ենք հաճելին օգտակարի հետ»,- հավելել է Լուկաշենկոն: