910 դիտում
21:18 08-10-2019
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ընդլայնում է կարողությունները
Հոկտեմբերի 8-ին ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունում կայացավ հանդիպում՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող «Թայեքս» (Տեխնիկական օգնության և տեղեկատվության փոխանակման գործիք (TAIEX)) ծրագրի շրջանակներում փորձագիտական առաքելությամբ Հայաստան ժամանած Իտալիայի Շրջակա միջավայրի պահպանության տարածաշրջանային գործակալության փորձագետ Ֆրանչեսկո Ֆուստոյի հետ:
Փորձագետի այցի նպատակն է եղանակի (կլիմայի) վտանգների մոնիթորինգի և կանխատեսման կարողությունների բարելավման հնարավորությունների ուսումնասիրությունն ու փորձի փոխանակումը երկու երկրների միջև:
«Հիդրոմետ» ծառայության անձնակազմի հետ հանդիպման ընթացքում փորձագետ Ֆ. Ֆուստոն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց, որ ծրագրի հիմնական նպատակը տեղեկատվության, տվյալների և փորձի փոխանակումն է, ինչը թույլ կտա աղետների ժամանակ նվազեցնել հնարավոր վնասները: Փորձագետը կարևորեց նաև հետագա համագործակցության ընդլայնումը:
«Հիդրոմետ» ծառայության տնoրեն Ա. Դպիրյանը ողջունելով ներկաներին՝ մաղթեց արդյունավետ աշխատանք, հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի փոխշահավետ և օգտակար:
Այս չորս օրերի ընթացքում Ֆ. Ֆուստոն, որպես ԵՄ առաջավոր փորձի օրինակ, կծանոթացնի հիդրոօդերևութաբանական գետնամերձ ցանցի և տվյալների մշակման համակարգին, Իտալիայում կլիմայական ռիսկերի գնահատման մեթոդոլոգիային, ինչպես նաև կծանոթանա ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հիդրոօդերևութաբանական գետնամերձ ցանցին՝ այցելելով օդերևութաբանական կայան:
Փորձագետի հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև Հորիզոն 2020 (HorisonH2020) հետազոտական ծրագրի թեմաները, ԵՄ ֆինանսավորման հնարավորությունները՝ այդ ծրագրի շրջանակներում համատեղ գիտահետազոտական գործունեություն ծավալելու ուղղությամբ:
Նմանատիպ ծրագրերի միջոցով նախատեսվում է հզորացնել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության ինստիտուցիոնալ, գիտական և տեխնիկական կարողությունները, ինչը կնպաստի կլիմայի դիտված և սպասվող փոփոխության վերաբերյալ առավել արժանահավատ տեղեկատվության ստացմանը, երկրում կլիմայի փոփոխության հարմարվողականությանը միտված միջոցառումների նպատակային իրականացմանը:
Նմանատիպ նյութեր
760 դիտում
20:28 24-05-2023
Պետական եկամուտների կոմիտեն ԱՄՆ աջակցությամբ ընդլայնում է Շնագիտական կենտրոնի կարողությունները
1630 դիտում
20:48 13-04-2016
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
10974 դիտում
17:45 16-04-2016
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Այս բաժնից
442 դիտում
09:17 19-05-2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
676 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
814 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան