1272 դիտում
18:51 08-10-2019
Ամենահուսալին հայկական դրամն է
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկությունները Կոտայքի քրեական հետախույզների հետ իրացնելիս, հոկտեմբերի 7-ին, ժամը 15-ին, Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից, խարդախություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Կապանի բնակիչ 56-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ հուլիս-հոկտեմբեր ամիսներին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Արզնի և Զովք գյուղերից կատարել է գնումներ, որի դիմաց վճարել է վճարման միջոց չհանդիսացող ՌԴ և ԱՄՆ թղթադրամներ:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 4-ին կապանցին Արզնի գյուղի մի բնակչից գնել է երկու գառ, որոնց դիմաց վճարել է վճարման միջոց չհանդիսացող 12 հազար ռուսական ռուբլիանոց թղթադրամներ՝ պատճառելով 100 հազար դրամի վնաս:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
3609 դիտում
09:59 18-03-2017
Վերջին օրերին դրամն արժեվորվել է՝ կապված իրանցի զբոսաշրջիների հոսքով. «Հայկական ժամանակ»
1884 դիտում
08:17 18-11-2014
Դրամն արժեզրկվել է դոլարի և եվրոյի նկատմամբ. 168 ժամ
Այս բաժնից
1051 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը
643 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը