211652_close_icon
views-count1541 դիտում article-date 15:10 08-10-2019

Դավիթ Տոնոյանն ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացրել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների շարունակական աջակցությունը, Դավիթ Տոնոյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը և հեռանկարները` հույս հայտնելով, որ կոնգրեսականների ջանքերը նաև ի սպաս կդրվեն հետագայում այս ուղղությամբ համագործակցության ավելի խորացմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր