211652_close_icon
views-count3893 դիտում article-date 14:58 08-10-2019

Սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողների շրջանակը մեծանում է

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է իրացման ցանցում և հանրային սննդի օբեկտներում սպանդանոցային ծագման միս-մսեղիքի իրացումը խրախուսելու գործընթացը: Բոլոր իրացման ցանցերին, մսի վաճառակետերին և հանրային սննդի օբեկտներին, որոնք 100 տոկոսով կսպառեն միայն սպանդանոցային միս և մսեղիք, Տեսչական մարմնի կողմից կտրամադրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր: Այսօր «Մաջիդ Ալ Ֆութաիմ Հայփերմարքեթս Էյ Ամ» ընկերությանը՝ «Քարֆուր» սուպերմարկետների ցանցին, տրամադրվել են պիտակներ և հավաստագիր, քանի որ այդ ընկերության բոլոր իրացման կետերում արդեն վաճառվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք: Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում ուշադրություն դարձնել այս պիտակների առկայությանը. այն փաստում է, որ այդ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը վերահսկիչի կողմից ստուգված է և այդտեղ իրացվող միսը վստահաբար ունի սպանդանոցային ծագում: Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար: Իրացման ցանցում և հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հորդորում ենք կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ: ՍԱՏՄ snund.am կայքում նաև բացվել է հարթակ, որտեղ կարող եք տեսնել, թե որ կազմակերպություններն են արդեն իրացնում կամ սպառում անվտանգ՝ միայն սպանդանոցային ծագման, միս և ենթամթերք: http://snund.am/%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%81%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%a3%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%bd-%d6%87-%d5%b4%d5%bd%d5%a5%d5%b2%d5%ab%d6%84-%d5%ab%d6%80%d5%a1/ [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր