2138 դիտում
10:41 08-10-2019
Նոր Հայաստանում էլ արտոնյալներ կան․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Դիվանագիտական պետհամարանիշերի թեման կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Ըստ հրապարակումներից մեկի նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից դիվանագիտական անձնագրերից ու պետհամարանիշերից օգտվելու սկանդալից հետո նոր Հայաստանում էլ արտոնյալներ կան:
Խոսքը վերաբերում է Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ Լիլիթ Մաթևոսյանին, ով, ըստ հրապարակման, աշխատանքի է գնում դիվանագիտական պետհամարանիշերով մեքենայով, ԱԳՆ պետհամարանիշերով մեքենան նրան ամեն օր բերում է աշխատանքի և կայանում հենց տեսչության բակում:
Մեր թղթակիցն Արտաքին գործերի նախարարությունից փորձեց պարզել՝ ինչո՞ւ է Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ Լիլիթ Մաթևոսյանին սպասարկում ԱԳՆ պետհամարանիշով մեքենա:
Հարցին ի պատասխան՝ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունից հայտնել են. «ՀՀ ԱԳՆ-ն պետհամարանիշ չունի: Եթե խոսքը «ARM» սերիայի պետհամարանիշերի մասին է, ապա դրանք Հայաստանում օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվող միջոցառումների ժամանակ տրվում են ավտոմեքենաների վարձակալությունն ապահովող ընկերությանը միջոցառման անցկացման համար վարձակալված բոլոր ավտոմեքենաների համար: ՀՀ ԱԳՆ-ն պետական արարողակարգի ծառայությունից այդ մեքենաների շարժն այցի ծրագրից դուրս չի վերահսկում»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5157 դիտում
21:53 26-06-2018
Արտակ Զեյնալյանը վստահեցնում է՝ Հայաստանում դատարաններն ազատ են, արտոնյալներ չեն լինելու
2850 դիտում
10:14 26-12-2018
Արտոնյալներ կա՞ն․ Ճամբարակի համայնքապետը բնակարան է նվիրել «անտուն» Գայանե Դանիելյանին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1438 դիտում
14:24 08-01-2025
Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը կամփոփվեն 2024-ի ձեռքբերումները երաժշտական ոլորտում. Elstyle.am
1948 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են