2698 դիտում
21:36 07-10-2019
Ոստիկանական համակարգում սպասվում են փոփոխություններ. տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը. Tert.am
Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպեսհայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/10/07/makunc/3112052?fbclid=IwAR210aDEFH9DLbJ_7JGmWUdXPY8U9jRkZucvCilHS5j1RHfqIafy5OJGu2A]Tert.am[/url]-ը, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկման ձևաչափը ազատ էր, ամենատարբեր հարցեր են քննարկել:
«Քննարկվել են ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները, ինչ հայեցակարգ ենք ուզում տեսնել, և ինչպես դրանք մշակել: Խոսքը համապարփակ ռեֆորմների մասին է, որովհետև կա անհրաժեշտություն, որ ոստիկանության համակարգում իրականացվեն որոշակի բարեփոխումներ` սկսած օրենսդրական նախաձեռնություններից մինչև ամենատեխնիկական հատվածը»,-ասաց նա:
Լիլիթ Մակունցը նշեց, որ խոսվել է նաև Ամուլսարի հանքի շահագործման մասին և վերահաստատվել է այն ուղին, որով պատրաստվում են ընթանալ: «Չկա ընդհանրապես հանք ունենալու կամ չունենալու խնդիր դրված, խնդիրը դրված է օբյեկտիվ կերպով հասնել ճիշտ ճանապարհին»,-ասաց նա: Հարցին, թե վարչապետը գոհ էր խմբակցության աշխատանքից, նա ասաց` կարծես, այո:
Նմանատիպ նյութեր
2621 դիտում
10:05 31-01-2020
Ինչ ընթացք է ստացել «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը Արման Սարգսյանի հետ. «Ժողովուրդ»