211652_close_icon
views-count12743 դիտում article-date 12:23 29-12-2020

«Իմ քայլը» խմբակցության նախկին անդամը կոշտ ելույթ ունեցավ՝ ըստ էության պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Slaq.am

Մեր պետականությունը հայտնվել է ծանրագույն պարտության սալի և ներքաղաքական խորը ճգնաժամի մուրճի միջև: Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Գոռ Գևորգյանը. «Վիճակն իրապես օրհասական է, իսկ պետականությանը սպառնացող վտանգն ահագնացող: Գրում է [url=https://slaq.am/arm/news/1412241/?fbclid=IwAR172lrbPruN-PRCeRvRDPcHhCx2PWO7qIrZhC0VLHCYmMXG6m4x8u8YlMQ]Slaq.am[/url]-ը։ Անչափ ցավալի է նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցնելու մասին հայտարարութամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսել որոշ գործիչների բովանդակապես բավականին պարզունակ ու իրողությունները մակերեսային գնահատող «այս պատերազմում մենք պարտվել ենք» ձևակերպումը: Պարոնայք, սա լոկ պարտոթյուն չէ, սա ազգային աղետ ու ողբերգություն է իր բոլոր հետևանքներով, որը չունի ու չի ունենալու պատմության ժամկետի վաղեմություն, իսկ գալիք սերունդների կողմից չի արժանանալու որևէ ներողամտության»: «Ներկաների կողմից նախկինների արած-չարածների հռետորաբանության ներքո մսխվեց անցած առնվազն երկու սերունդների փառահեղ հաղթանակը՝ Արցախյան հերոսամարտը՝ զոհասեղանին դնելով հազարավոր նահատակների ու հայրենիքի մասը: Սա չհասկանալը, կամ չարամտորեն չարձանագրելը, մեղմ ասած, դժբախտություն է»,-ասաց նա: «Ցավում եմ, որ նրանց համար, ովքեր համառորեն չեն ընդունում իրողությունները, համաշխարհային պատմությամբ, այլ ոչ որևէ ուժի ցանկությամբ, գրեթե միշտ ամրագրվել է, որ նման պարտություն ամրագրած պետության ղեկավարը, իշխանությունները հեռանում են՝ իր կամ իրենց հետ տանելով պարտվածի կարգավիճակից բխող բոլոր բարդությունները, միևնույն ժամանակ բացառելով երկրում անիշխանության ու մասնավորապես բռնության որևէ դրսևորում»,-ասաց պատգամավորը: Գևորգյանը նշեց, որ տվյալ պարագայում խորհրդարանական պետությունում իր դերակատարումը կարող է ու պետք է ունենա խորհրդարանը, որի տեղն ու դերն ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ: «Հարկավոր է հնարավորություն տալ վիրավորված արժանապատվությամբ ու հայրենազրկված հանրությանը վերարժևորել իրողությունները, համազգային համախմբման ներքո վերագտնել սեփական գոյի վերածննդի նոր բանաձևն ու վստահությունը պետության ապագայի նկատմամբ: Իշխանությունները պետք է քաջ գիտակցեն, որ նմանատիպ ճգնաժամերի հանգուցալուծման գործի մեծ մասի պատասխանատվությունը կրում են հենց իրենք։ Հետևաբար հարկավոր է կառուցողական երկխոսությունը շարունակելու տեղ թողնել, հնարավոր է փոխզիջումներ փնտրել: Սա մեկ ժողովուրդ է: Անթույլատրելի է սեփական ժողովրդի ցավի ու վշտի վրա միմյանց դեմ ռևանշիստական քարոզով մաշեցնել արդեն իսկ ծվեն ծվեն եղած մեր երկիրը: Ակնհայտ է, որ ստեղծված ներքաղաքական ծայրաստիճան լարված իրավիճակից միակ ելքը ՀՀ Սահմանադրությանը հավատարիմ մնալն է: Հետևաբար, եթե անգամ այս պարագայում խոսում ենք արտահերթ ընտրությունենրի մասին, ապա հարկավոր է հաշվի առնել նաև պահը: Պահը ճիշտ գնահատել և սեփական կարողությունների գերագնահատումը և նաև թերագնահատումը կարող է բերել մեկ այլ ծանր իրողության: Պետք է հստակ երաշխավորված լինեն մեր ժողովրդի, հանրության թափանցիկ կամաարտահայտման հնարավորությունը, սակայն նայելով այսօրվա իրողություններին, միամտություն կլինի ասել, թե իշխանությունները պարաստ են արտահերթ ընտրությունները կյանքի կոչել: Հնթացս հարկավոր է արագ ապահովել ՀՀ պետական սահմանների անվտանգությունը, ձևավորել վաղվա օրակարգը, միջազգային հանրությանը ներկայացնել մեր նոր հարցադրումները, խոսույթը, պետական կառավարման համակարգում ներգրավել բացառապես արհեստավարժ մասնագետների՝ անկախ իրենց քաղաքական ու այլ հայացքների: Անել հնարավորը մեր ժողովրդի միասնությունը, համախմբումը, դեպի վաղվա օրը հավատը վերականգնելու համար: Մանրամասն՝ [url=https://slaq.am/arm/news/1412241/?fbclid=IwAR172lrbPruN-PRCeRvRDPcHhCx2PWO7qIrZhC0VLHCYmMXG6m4x8u8YlMQ]սկզբնաղբյուր[/url] կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր