211652_close_icon
views-count4450 դիտում article-date 22:13 06-10-2019

Նիկոլ Փաշինյանի ընտանիքի լրատվամիջոցը «ադրբեջանամետ» վերնագրերի առաջատարն է. Antifake.am

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, հարձակում էին գործել «Հայելի» մամուլի ակումբի վրա։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել էր, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նման «ակցիայի» պատճառը, ըստ նրանց, Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Նշված անձինք մեղադրում էին լրատվամիջոցին և Անժելա Թովմասյանին «ադրբեջանամետ» լինելու մեջ՝ վերը նշված հոդվածի վերնագրի ընտրության համար։ Նրանք իրենց գործողություններն իրականացնում էին ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։ Մեծ աղմուկ հանած իրադարձության կապակցությամբ քննադատություններ և զարմանալիորեն նաև պաշտպանող գնահատականներ տեղ գտան սոցիալական ցանցերում։ Իշխանության որոշ ներկայացուցիչներ և նրանց աջակիցները հանդես եկան Hayeli.am-ի քննադատությամբ և իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչների հետ ջերմ հարաբերություններ ունեցող «ակցիա» իրականացրած անձանց պաշտպանությամբ։ AntiFake.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ է «թաքնված» Hayeli.am-ի հրապարակած և հարձակման առարկա դարձած հոդվածի վերնագրի տակ, սակայն պետք է խոստովանենք, որ դրանում «ադրբեջանամետ» որևէ նախադասություն առկա չէ։ Սակայն եթե լրատվականների «հայամետ» կամ «ադրբեջանամետ» լինելը չափվում է միայն «վերնագրերի» ընտրությամբ, ապա կարելի է այս համատեքստում քննարկման առարկա դարձնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» (armtimes.com) լրատվականի հրապարակումների վերնագրերը և համեմատության մեջ դնել hayeli.am-ի հրապարակման վերնագրի հետ ու գնահատական տալ։ Այսպես, ներկայացնում ենք «Հայկական ժամանակ»-ի տարբեր՝ մեծամասամբ նախկին իշխանությունների ժամանակների հրապարակումների վերնագրեր, որոնք վերաբերվում են Հայաստան-Ադրբեջան-Արցախ թեմաներին։ ««Անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի». Ալիեւ» Մանրամասները՝ [url=https://hayeli.am/?p=150754&l=am&fbclid=IwAR319lwxPlHbXdS4B1BmIiYL3jruwzejzKQnXuotCSU24KXQob6EmWa7Lmg]Hayeli.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր