Ամերիկյան Քոլորադո նահանգի Սենատը տապալել է ադրբեջանամետ բանաձևի քվեարկությունը
ԱՄՆ-ի Քոլորադոյի նահանգային սենատը հունվարի 29-ին տապալել է ամերիկյան-ադրբեջանական ռազմական համագործակցությանը նպաստող SJR15-006 բանաձևի քվեարկությունը. այն չի կայացել: Այս մասին տեղեկանում ենք Asbarez-ի պաշտոնական [url=http://asbarez.com/131318/colorado-senate-kills-pro-baku-resolution-in-presence-of-azeri-consul-general/]կայքից[/url], որն էլ հղում է անում ԱՄՆ-ի արևմտյան շրջանի Հայ Դատի ամերիկյան գրասենյակին:
Նիստին ներկա է գտնվել Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմ Աղաևը: Բանաձևի համահեղինակն է սենատոր Լարրի Քրոուդերը, ով ստիպված է եղել հետ կանչել փաստաթուղթը: Այն քվեարկության է դրվելու այս տարվա մայիսի 15-ին:
Հոդվածում նշված է, որ ամերիկացի սենատորը հայտարարել է, թե մեծ հարգանք է տածում Ադրբեջանի ներկայիս ռեժիմի նկատմամբ այն ժամանակ, երբ այդ նույն ռեժիմը մարդու իրավունքների ոլորտում հիր մեծ խախտումների համար մեծապես քննադատվում է միջազգային հանրության ու կառույցների կողմից:
«Աղաևը, անշուշտ, ակնկալում էր Լոս Անջելեսի իր գրասենյակ վերադառնալ Քոլորադոյում ունեցած իր օրենսդրական հաղթանակով: Սակայն նրան նույնիսկ այդպիսի հնարավորություն չընձեռնվեց»,-ասվում է հոդվածում:
[img]/ups/images/0637758001422698351816030.jpg[/img]