211652_close_icon
views-count17423 դիտում article-date 21:19 02-11-2019

Նիկոլ Փաշինյանը ապօրինի ձևով տեղափոխվել է կառավարական նոր առանձնատուն. Antifake.am

Այսօր` նոյեմբերի 2-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/02/1139514/]ցույց տվեց[/url] այն առանձնատունը, ուր վերջերս ընտանիքի հետ միասին տեղափոխվել էր: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ցույց տալով առանձնատունը, միաժամանակ նշում է, որ այդ առանձնատանը մինչ այդ ապրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: [url=https://antifake.am/am/news/703?fbclid=IwAR24gd7tvYZNfTUHGUgrxyRE30TU5iR_d2IvfIExxE9hgTXdgll817dgzuU]AntiFake.am[/url]-ը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` նոր առանձնատուն տեղափոխվելու փաստին: 2014 թվականին ընդունված «Պաշտոնատար անձնաց գործունեության ապահովման, սպասարման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանված են ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ կառավարության ղեկավարի համար նախատեսված կեցության և սպասարկման պայմանները, այն է. Նախագահի համար տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ` հասցեն` Ձորափի 74, 8-րդ մասնաշենք: Օրենքի 7.6-րդ հոդվածի համաձայն` վարչապետի համար նախատեսված սպասարկման պայմանները հետևյալն են. Վարչապետին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք: Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտարարեց, որ ցուցադրվող առանձնատունը, ուր իր ընտանիքը տեղափոխվել է, դեռևս 2018 թվականի մարտին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է Սերժ Սարգսյանին: Իսկապես, մարտի 29-ին կայացված որոշմամբ` կառավարությունը որոշել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: Սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից: Վերը նշված փաստերից կարող ենք եզրակացնել, որ օրենքով սահմանված կարգով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկռում ամրացված 3-րդ մասնաշենքը, այլ ոչ թե 6-րդ մասնաշենքը: Վարչապետի համար նախատեսված կառավարական առանձնատան վերաբերյալ օրենսդրական փոփոխություն կամ այլ կարգավորում, որտեղ կնշվի կառավարական այլ առանձնատան հատկացման մասին, չկա:

Նմանատիպ նյութեր