Արեն Մկրտչյան. Ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդական Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՖՖ գործերի մասին...
Ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի, ում անունը կհրապարակվի 2019թ. հունվարի 6-ին:
Ներկայիս ֆուտբոլային մի շարք աստղեր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ համարվում են նրա սաները: Նա համաձայնել է մշտական բնակություն հաստատել Հայաստանում և մարզել մեր մարզիչներին, գրել ֆուտբոլի զարգացման ծրագիր:
Երկիրը, որտեղ վերջին 20 տարիներին նա աշխատել է, այսօր ֆուտբոլային քարտեզում առաջատար դիրք է գրավում», նշել է Ա. Մկրտչյանը: