51487 դիտում
19:26 06-10-2019
Ավտոմեքենաների ջարդ Կոտայքի մարզում. Volkswagen-ը բախվել է երեք եղբայրներին պատկանող Peugeot-ին ու Nissan-ին և Opel-ին. մեքենաներից 3-ը վերածվել են մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ժամը 18:00-ի սահմաններում, Volkswagen մակնիշի 14 ՏՍ 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Peugeot մակնիշի 35 VQ 323 համարանիշի ավտոմեքենային, և Nissan մակնիշի 35 DC 102 համարանիշի ավտոմեքենային:
Nissan-ն էլ առաջ ընթանալով, բախվել է Opel մակնիշի 32 ՏՍ 872 համարանիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով Peugeot-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Peugeot-ը, Nissan-ը և Volkswagen-ը վերածվել են մետաղե ջարդոնի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով բախվել է թույլատրելի հատվածում կայանված ավտոմեքենաներին, որոնց վարորդները եղբայրներ են եղել, և իրենց ընտանիքներով բնության գրկում հանգստանում էին:
Բարեբախտաբար, կայանված ավտոմեքենաներում քաղաքացիներ չեն եղել, վթարի հետևանքով էլ տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին անվտանգ վայր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+