Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել Դուշանբեում Փաշինյանի և Պուտինի միջև տեղի ունեցած կարճ խոսակցությունից
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած կարճ խոսակցությունից:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Դ. Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետի հետ չի քննարկել Հայաստան իր այցի հեռանկարները:
«Նրանք այլ թեմաների մասին են խոսել՝ օպերատիվ, ընթացիկ»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ խոսակցություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դրանից առաջ ՀՀ վարչապետը կարճ զրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: