211652_close_icon
views-count2384 դիտում article-date 23:06 06-10-2019

Բնակարանային գողությունը բացահայտվեց ժամեր անց

Հոկտեմբերի 4-ին ժ.12.55-ին ոստիկանություն զանգահարած Քարակերտի բնակչուհին հայտնեց, որ իր տնից կատարվել է գողություն: Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը ժ.10.30-ից մինչև ժ.12.30-ն ընկած ժամանակահատվածում, տանտիրուհու սկեսրոջ կնոջ եղբայրները օգտվելով տան 2-րդ հարկի դռան բաց լինելու հանգամանքից, ննջասենյակի զգեստապահարանի վրա դրված ճամպրուկը դանակով պատռելու եղանակով, գողացել են տարբեր քանակությամբ ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժ.17.25-ին ոստիկանության Բաղրամյանի բաժին բերման են ենթարկվել եղբայրները որտեղ նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հագուստի տարբեր գրպաններից և գուլպայի միջից հայտնաբերվել է ընդհանուր 860.000 դրամ գումար։ Նա տարված բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը, և այն գողացված գումարի մի մասն է, որը պահել է իր մոտ, իսկ գումարի մյուս մասն առանց հաշվելու տվել է իր եղբորը՝ անձնական կարիքները հոգալու համար: Եղբայրները ներկայացվել են Արմավիրի քննչական վարչություն հարցաքննության: Եղբայրներից մեկը ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր