slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՊԵԿ-ը ներողամտություն է հայցել արքեպիսկոպոս Աջապահյանից
211652_close_icon

ՊԵԿ-ը ներողամտություն է հայցել արքեպիսկոպոս Աջապահյանից

views-count3156 դիտում article-date 23:42 05-10-2019
Շիրակի թեմի առաջնորդ իմ կողմից շատ հարգված Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ խոսել եմ ու ձեռք բերել լիարժեք ընկալում ֆեյսբուքում իր կողմից բարձրացված հարցի առնչությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը: «Ասեմ, որ բացթողում է տեղի ունեցել երկուստեք . փաստաթղթային ձևակերպումներում Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը շարունակում է գրանցված մնալ որպես «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ» հասարակական կազմակերպություն, որն ունի տնօրեն ի դեմս Գևորգ Աջսպահյանի (հենց այս անուն-ազգանունով է գրանցումը կատարված) և գործունեություն է կատարում հենց այն հասցեում, որը նշված է եղել ՊԵԿ աշխատակցի նամակում: Պատճառը թերևս այն է, որ ժամանակին երբ չկար Կրոնի մասին ՀՀ օրենք, կրոնական կազմակերպությունները գրանցվում էին որպես հասարակական կազմակերպություններ և այդ տվյալները պահպանվել են: Այդուհանդերձ, հանգամանքը չի մեղմացնում նաև ՊԵԿ աշխատակցի բացթողումը, ով ցանկացել է կատարել իր աշխատանքը տեղեկացնելով, որ համաձայն Ֆինանսների նախարարության տրամադրված տվյալների «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ» հասարակական կազմակերպությունը գույք է ձեռք բերել, որի ստացման աղբյուրը հանդիսացել է հանրային միջոցը: Իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները, ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել նույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը: Շիրակի թեմի առաջնորդը պարզապես հանրության համար խիստ ճանաչված հոգևոր այր է և գոյություն ունի պատշաճության դիմելաձև, որը չպահպանելու համար հայցում եմ Սրբազանի ներողամտությունը: Ակնհայտ է, որ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել փաստաթղթերում `շտկելով Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի թե գրանցման հասցեն, թե կազմակերպա-իրավական տեսակը և բոլոր տվյալները փոխանցել հաշվառող մարմին`բացառելու հետագայում նմանօրինակ թե ՊԵԿ-ի, և թե Շիրակի թեմի համար ոչ հարիր իրավիճակները: Ինչ վերաբերում է Սրբազան Հոր ֆեյսբուքյան գրառմանը, ապա այն իմ համար լիովին ընդունելի է բացառապես որպես քրիստոնյա զավակ, քանի որ հոգևոր առաքելության հանդեպ իմ վերաբերմունքը վեր է ցանկացած փաստաթղթային ձևակերպումներից: Ամեն դեպքում, խնդիրը պարզվել է և կա ցանկություն երկուստեք շտկումներ կատարել: Բարի լինենք»:

Նմանատիպ նյութեր