211652_close_icon
views-count46591 դիտում article-date 19:00 18-03-2016

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ներողամտություն է հայցում իր հաճախորդներից

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արձագանքել է [color=#CC0000]SHAMSHAYN.com[/color]-ում տեղ գտած՝ Դավիթաշենի իր մասնաճյուղում օրեր առաջ արձանագրված բանկի աշխատակցուհու անփույթ ու անբարեխիղճ աշխատաոճի մասին պատմող ««Արարատ» բանկի Դավիթաշենի մասնաճյուղում տիրում է «բարդակ» իրավիճակ» հրապարակմանը, որում ասված է. «Ի պատասխան [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում վերջին օրերին տեղ գտած հրապարակման, ցանկանում ենք տեղեկացնել, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ համար հաճախորդների սպասարկման որակն առաջնահերթություն է, իսկ մեր հաճախորդի հարմարավետությունը և պահանջների բավարարումը` գերխնդիր: Մեզ համար կարևոր են բոլոր դիտողությունները, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում և տեղեկացնում, որ Դավիթաշեն մասնաճյուղում տեղի ունեցած դիպվածի վերաբերյալ Ձեր հրապարկման մեջ տեղ գտած փաստերով` նշված մասնաճյուղի ղեկավարի և աշխատողի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվության միջոց: Պատճառած անհարմարության համար հայցում ենք հաճախորդի ներողամտությունը»: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/15/79636/]հայտնել [/url]էինք, որ մինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Կենտրոնական բաժնի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարում են, որ պետական չինովնիկները, այդ թվում նաև բանկերի աշխատակիցները քաղաքացիների նկատմամբ պետք է ցուցաբերեն քաղաքավարություն, «Արարատ» բանկի Դավիթաշենի մասնաճյուղում պատկերը բոլորովին այլ էր: Մարդիկ հերթի մեջ չէին կարողանում կանոնավոր սպասարկում ստանալ այն պատճառով, որ փափկասուն մի օրիորդ հաշվի չէր առնում այն հանգամանքը, թե մարդիկ հերթի մեջ են և իր քմահաճույքով արտահերթ սպասարկում էր իր ծանոթ-բարեկամներին: Երբ փորձել էինք լուսանկարահանել ու տեսանկարահանել նրան, նա հայացքը գող կատվի նման փորձել էր փախցնել և գլուխն իջեցնելով՝ անհոդաբաշխ, քթի տակ սկսել էր անհասկանալի բառեր «բարբաջել»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր