211652_close_icon
views-count2477 դիտում article-date 15:04 05-10-2019

Գողը մտերիմներից էր. ոստիկանության բացահայտումը

Հոկտեմբերի 4-ին, ժամը 15-ի սահմաններում, Ստեփանավանի Մատրոսովի փողոցում բնակվող թոշակառու մի կին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը, երեկոյան տանը, ներքնակի տակից հափշտակել են պայուսակը, որի մեջ եղել է փող: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, քրեական հետախույզները պարզել են, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի տուժողի ծանոթներից Աշոտաբերդ փողոցի 43-ամյա բնակչուհին: Նույն օրը նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրությունը: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր