1485 դիտում
20:20 04-10-2019
ՀՀ բուհերի ուսանողների թիմերն ուժերը չափել են «Kaspersky Cybersafety Games» մրցույթում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կիբեռանվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը հոկտեմբերի 4-ին Երևանում անցկացրել է ուսանողների «Kaspersky Cybersafety Games» կիբեռանվտանգության մրցույթը, որին մասնակցել են ՀՀ բուհերի տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության մասնագիտությամբ սովորող չորսական ուսանողներից կազմված թիմերը։
Մրցույթի բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Մինչ բուն մրցույթի մեկնարկը ընկերության Կենտրոնական Ասիայում և Մոնղոլիայում տարածաշրջանային գրասենյակի կոմերցիոն տնօրեն Վալերի Զուբանովը «Ինչպե՞ս մնալ լուսավոր կողմում» թեմայի շրջանակում ուսանողներին ներկայացրել է աշխարհում կիբեռանվտանգության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց դիմագրավելու համար «Կասպերսկի»-ի մշակած տեխնոլոգիաները և լուծումները։ «Գնահատե՛ք ոչ մեծ ընկերության ռիսկերը» խորագրով անցած «Kaspersky Cybersafety Games» մրցույթը վարել է ընկերության Ղազախստանում, Կենտրոնական Ասիայում և Մոնղոլիայում կառավարման տնօրեն Եվգենի Պիտոլինը։
«Մրցույթը Հայաստանի բուհերի ուսանողներին հնարավորություն տվեց իրական կիբեռհարձակմանը մոտ պայմաններ առաջադրած խաղի միջոցով պատկերացնել, թե նրանք կիբեռանվտանգության ինչ խնդիրներ են լուծելու իրենց ապագա աշխատանքում։ Դա շատ օգտակար փորձառություն էր, որի շրջանակում ուսանողները ծանոթացան կազմակերպությունների կիբեռանվտանգության վրա մարդկային գործոնի ազդեցությանը, քանի որ աշխատակիցների կողմից կիբեռանվտանգության կանոններին հետևելը նույնքան կարևոր է, որքան կիբեռանվտանգության համակարգերի տեխնիկական ու ծրագրային հագեցվածությունը ու դրանք կառավարող մասնագետների գիտելիքները և արագ կողմնորոշվելու կարողությունը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
ՀՀ բուհերի ուսանողների «Kaspersky Cybersafety Games» կիբեռանվտանգության մրցույթի հաղթող, երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերին շնորհվեցին մրցանակներ, հանձնվեցին նաև խրախուսական մրցանակներ:
[b]«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1181 դիտում
20:22 24-08-2020
«Խաղաղության մարտիկ»-ի մասնակիցներն ուժերն են չափել «Տեր և տիկին» մրցաձևում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1252 դիտում
20:25 22-03-2014
Փաստաբանները ուժերն են չափել շախմատի մրցաշարում
1176 դիտում
18:37 05-04-2014
Այսօր շախմատում իրենց ուժերն են չափել Ոստիկանության և Փաստաբանների միության աշխատակիցներ. ֆոտոշարք
Այս բաժնից
526 դիտում
18:27 18-05-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին
496 դիտում
17:28 18-05-2024
Սա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին