5440 դիտում
22:03 13-10-2017
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրեց «Kaspersky Security Day» 3-րդ գործնական կոնֆերանսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։ Ընկերությունը հոկտեմբերի 13-ին Երևանում անցկացրել է «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով «Kaspersky Security Day» երրորդ գործնական կոնֆերանսը, որը նվիրված էր խոշոր ձեռնարկությունների դեմ ուղղված ժամանակակից ՏՏ-սպառնալիքները չեզոքացնելու և դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին և գործիքներին։ «Kaspersky Security Day»-ին մասնակցել են հայկական և միջազգային առաջատար ընկերությունների 141 ներկայացուցիչներ, որոնք ունեն ՏՏ-անվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։
Կոնֆերանսն անցկացրել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետները։ Նրանք ներկայացրել են «Ժամանակակից սպառնալիքներ և կորպորատիվ ենթակառուցվածքի պաշտպանության մեթոդներ», «Վիրտուալ միջավայրերի և տվյալների մշակման կենտրոնների անվտանգություն», «Kaspersky DDoS Protection: լուծման մասշտաբավորման նոր հնարավորություններ», «Թիրախային գրոհները՝ ժամանակակից անվտանգության պատուհաս» և «Kaspersky Anti Targeted Attack Platform» թեմաները։
««Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացնում է արդեն երրորդ գործնական կոնֆերանսը։ Նախորդ նման միջոցառմանը հետևած տարվա ընթացքում հանցավոր խմբավորումներն իրականացրին աշխարհը ցնցած մի շարք մասշտաբային կիբեռգրոհներ, որոնք բնորոշվեցին նոր տեխնոլոգիաների կիրառմամբ և ֆինանսական ու հեղինակության հսկայական վնաս հասցրին մասնավոր և պետական հատվածի կազմակերպություններին։ Բացի այդ, կիբեռհանցագործները գնալով ավելի շատ գերադասում են թիրախավորել հենց խոշոր ընկերությունները, քան անհատ օգտատերերին, քանի որ այդպես ավելի մեծ օգուտներ են ակնկալում։ Այդ միտումները վերաբերում են նաև Հայաստանին, և երկրում գործող խոշոր ընկերությունների և պետական կառույցների մասնագետները երևանյան երրորդ «Kaspersky Security Day»-ին ստացան անհրաժեշտ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես դիմագրավել նոր կիբեռսպառնալիքներին»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Գործնական կոնֆերանսի մասնակիցները «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ-ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ, ինտերակտիվ քննարկել և պարզաբանել են կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։
[b]
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
10382 դիտում
17:51 08-10-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրեց «Kaspersky Security Day» չորորդ գործնական կոնֆերանսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9875 դիտում
13:35 22-10-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն թողարկել է Kaspersky Web Traffic Security նոր հավելված
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
817 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր