1188 դիտում
23:06 31-05-2019
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» հինգերորդ գործնական կոնֆերանսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։ Ընկերությունը մայիսի 31-ին Երևանում անցկացրել է «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով «Kaspersky Security Day» հինգերորդ գործնական կոնֆերանսը, որը նվիրված էր խոշոր ձեռնարկությունների դեմ ուղղված ժամանակակից կիբեռսպառնալիքները չեզոքացնելու և դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին և գործիքներին։ «Kaspersky Security Day»-ին մասնակցել են հայկական և միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ունեն կիբեռանվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։
Կոնֆերանսն անցկացրել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետները։ Միջոցառումը բացել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության նախավաճառքային աջակցության ճարտարագետ Միխայիլ Ստեբլինը ներկայացրել է «Սպառնալիքների լանդշաֆտ 2018, միտումներ 2019» , «Kaspersky Anti-Targeted Attack Platform» և «Պաշտպանություն DDoS-գրոհներից» թեմաները, իսկ նախավաճառքային աջակցության մեկ այլ ճարտարագետ Եվգենի Մարկովեցը՝ ««Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումները խոշոր բիզնեսի համար», «Kaspersky Endpoint Security բիզնեսի համար» և «Վիրտուալացման պաշտպանություն» թեմաները։
«Կիբեռհանցագործ աշխարհը գնալով ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, ինչը պայմանավորված է կիբեռհանցագործների թիրախների աշխարհագրության ընդլայնմամբ և երկրում գործող կազմակերպությունների գործունեության թվայնացման մակարդակի բարձրացմամբ։ Բացի այդ, չարագործները անընդհատ մշակում են կիբեռգրոհների նոր և ավելի բարդ տեխնոլոգիաներ։ Այս հանգամանքներով է պայմանավորված, որ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ընդլայնել է ներկայիս «Kaspersky Securiry Day»-ի թեմատիկան: Դրա շրջանակներում մասնակից կիբեռանվտանգության մասնագետներն ստացան համապարփակ գիտելիքներ և հմտություններ, որոնք կիրառելով, կապահովեն իրենց կազմակերպությունների կիբեռանվտանգության համակարգերի անխափան աշխատանքը, կկանխարգելեն կորպորատիվ ցանցեր կիբեռհանցագործների ներթափանցման փորձերը, կբացառեն գաղտնի տվյալների և ֆինանսական միջոցների կորուստները»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Գործնական կոնֆերանսի մասնակիցները «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ-ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ, ինտերակտիվ քննարկել և պարզաբանել են կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։
[b]«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության
Հայաստանի ներկայացուցչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
5440 դիտում
22:03 13-10-2017
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրեց «Kaspersky Security Day» 3-րդ գործնական կոնֆերանսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
10385 դիտում
17:51 08-10-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրեց «Kaspersky Security Day» չորորդ գործնական կոնֆերանսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9878 դիտում
13:35 22-10-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն թողարկել է Kaspersky Web Traffic Security նոր հավելված
Այս բաժնից
730 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
838 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
586 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին