Եվրոպայի Լիգա. «Դյուդելանժ»-«Քարաբաղ» հանդիպումն ընդհատվել է Արցախի դրոշով դրոնի պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի Լիգայի խմբային փուլի «Դյուդելանժ»-«Քարաբաղ» հանդիպումը ընդհատվել է 30-րդ րոպեին:
Մրցավարը դադարեցրել է հանդիպումն այն բանից հետո, երբ խաղադաշտի վերևում սավառնել է Արցախի Հանրապետության դրոշով դրոնը:
«ՖԱՖ-ի և Բելգիայի մեր տղերքի կողմից հերթական ակցիան է նախապատրաստվել ադրբեջանական «Քարաբախ»-ի խաղին .. Խորհուրդ ենք տալիս հետևել խաղի ընթացքին»,- գրել են ֆաֆականները ֆեյսբուքյան պաշտոնական էջում։