Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին՝ «Քարաբաղի» խաղին Արցախի դրոշով դրոնի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան (ԱՖՖ) բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի «Դյուդելանժ»-«Քարաբաղ» խաղի (1:4) ընթացքում Արցախի դրոշով դրոնի [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/04/1136907/]հայտնվելու[/url] համար:
«Ֆեդերացիայի ղեկավարությունը անմիջապես կապ է հաստատել ՈւԵՖԱ-ի հետ և միջադեպի առթիվ իր մտահոգությունը հայտնել:
Բացի այդ, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ուղարկել ՈւԵՖԱ՝ պահանջելով համապատասխան քայլեր ձեռնարկել:
Հուսով ենք, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն կանցկացնի և խաղի ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպի վերաբերյալ համապատասխան որոշում կկայացնի», նշված է ԱՖՖ-ի հայտարարության մեջ:
«ՈՒԵՖԱ-ն կսպասի խաղի պաշտոնական պատվիրակության զեկույցին, որպեսզի որոշի, թե արդյոք անհրաժեշտ է կարգապահական գործ հարուցել», հայտարարել է ՈւԵՖԱ-ն:
Նշենք, որ Արցախի դրոշով դրոնի ակցիան իրականացրել է երկրպագուների ՖԱՖ շարժումը: