Եվրոպայի Լիգա. «Արարատ Արմենիա» - «Դյուդելանժ» երկու խաղն էլ կհեռարձակվեն Հանրային հեռուստատեսությամբ
Հանրային հեռուստատեսության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հուրախություն «Արարատ Արմենիայի» և հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուների՝ «Արարատ Արմենիա» - «Դյուդելանժ» հանդիպումն ու պատասխան խաղը կլինեն Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Ես անկեղծորեն հավատում եմ մեր թիմի հաջողությանը և բոլորիս մաղթում եմ հաղթանակ», նշել է Կ. Գիլոյանը:
Նշենք, որ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ Արմենիա» - «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 22-ին, պատասխան խաղը՝ օգոստոսի 29-ին: