Բասկետբոլի Հայաստանի առաջնության հանդիպումն ընդհատվել է ծեծկռտուքի պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 10-ին տեղի ունեցած Ա լիգայի «Վահագնի Սիթի» – «Մեդ Ֆոքսիս» խաղը ընդհատվել է առաջին քառորդի 7-րդ րոպեին, երբ երկու թիմերի խաղացողների մասնակցությամբ սկսվել է ծեծկռտուք (ծեծկռտուքը՝ տեսանյութի 40-րդ րոպեից)
«Առաջիկայում Ա լիգան եւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մանրակրկիտ կուսումնասիրեն առկա տեսանյութերը եւ որոշում կկայացնեն թիմերի եւ խաղացողների պատժամիջոցների վերաբերյալ:
Խաղը կշարունակվի կասեցման պահից: Առաջիկայում կլինի նաև հանդիպման անցկացման օրվա վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն»,- նշված է Ա Լիգայի ֆեյսբուքյան էջի հայտարարությունում: