1236 դիտում
19:28 03-10-2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով կոնգրեսականին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ հերթական անգամ Հայաստան եւ Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ երախտագիտությամբ է վերաբերում Միացյալ Նահանգներում Փալոունի կողմից գործադրվող ջանքերին՝ արդարացի դիրքորոշում պահպանելու համար՝ ընդգծելով, որ այս տարիների ընթացքում հայանպաստ դիրքորոշումները ամրապնդելու առումով կոնգրեսականի ջանքերն անգնահատելի են: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հավատարիմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին եւ խաղաղ բանակցություններին այլընտրանք չեն տեսնում: Նա կարեւոր է համարել, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ընթացող ժողովրդավարական փոփոխություններն աջակցություն են գտնում Միացյալ Նահանգներում եւ այս համատեքստում են դիտարկվում Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մասին քննարկումները Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում:
Ֆրենկ Փալոունը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին՝ հրավերի համար եւ անդրադարձել այս օրերին ունեցած իր քննարկումներին, որոնք թույլ են տվել ամբողջական կարծիք կազմել հայ-ամերիկյան օրակարգում առկա առաջնահերթությունների մասին:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում տեղի ունեցող ոլորտային բարեփոխումների եւ Միացյալ Նահանգների կողմից դրանց կյանքի կոչմանն ուղղված քայլերի մասին:
Նմանատիպ նյութեր
2266 դիտում
20:42 21-07-2016
Նախագահն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
580 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1045 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը