ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի ընդունվել է վարույթ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Հայցը վարույթ ընդունելու որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը` հոկտեմբերի 14-ին: Նիստի օր դեռ չի նշանակվել:
Հիշեցնենք` ԵՊԲՀ ռեկտորն Առողջապահության նախարարից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված ոչ նյութական վնասի հատուցում: Ա. Մուրադյանի կողմից դատական հայցը ներկայացվել էր հոկտեմբերի 2-ին: