211652_close_icon
views-count129567 դիտում article-date 18:00 03-10-2019

SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց՝ եկեք օգնության ձեռք մեկնենք փոքրիկ Հայկին, ով իր 4 եղբայրների հետ Հայոց բանակի ապագա զինվորն է լինելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում ապրող 7 հոգանոց ընտանիքը բարեգութ և սրտացավ մարդկանց օգնության կարիքն ունի: Հայկը, ով նոյեմբերին կդառնա 7 տարեկան, ծնված օրից աղիքային անանցանելիության խնդիր ունի, հենց դրա պատճառով գրեթե միշտ որովայնը ցավում է: Նոր Գեղիում ապրող բազմանդամ ընտանիքը 6 ամսականից բոլոր հնարավոր միջոցներով պայքարում է Հայկի առողջացման համար: Սկզբում նրան Սուրբ Աստվածամայր հիվանդանոց են տարել, հետո արդեն՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն: Հենց 6 ամսկանում երեխային առաջին անգամ վիրահատել են: Եղբոր խոսքով՝ Հայկը այս տարիների ընթացքում մի քանի վիրահատություններ է տարել, հիմանականում՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Հարազատները չգիտեն՝ ինչպես շնորհակալություն հայտնեն այդ բժշկական կենտրոնի անձնակազմին: Ասում են՝ բոլոր հնարավոր և անհնարին տարբերակներով օգնել են երեխային, սակայն նրա խնամքը բավականին մեծ գումարների հետ է կապված, քանի որ Հայկի օրգանիզմը չի ընդունում ուրիշ դեղեր: Մայրը՝ Լուսինեն, ասում է՝ նոյեմբերին արտերկրից բժիշկ պետք է գա Հայաստան, սակայն վստահ չեն, որ այդ վիրահատությունը կօգնի երեխային: Բոլոր վիրահատություններից ու երկար բուժումից հետո և ընտանիքի անդամները, և բժիշկները եկել են այն եզրահանգմանը, որ Հայկը լիարժեք պետք է բուժվի Գերմանիայում, սակայն ընտանիքը դրա համար հնարավորություններ չունի: Տանն աշխատում է միայն ավագ երեխան, մայրն ի վիճակի չէ աշխատելու, իսկ միջոցները չեն բավականացնում: Ընտանիքը դիմում է բոլոր բարի մարդկանց, որպեսզի օգնեն և փոքրիկ Հայկին տեղափոխեն Գերմանիա, որտեղ էլ երեխան կստանան լիարժեք ու վերջնական բուժում: [color=#EF2929]Բոլոր օգնել ցանկացողները կարող են զանգահարել 077 81 77 19 հեռախոսահամարով:[/color] 7-ամյա Հայկին օգնողները կարող են նաև դրամական փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարներին՝ [b]2470018074420020 AMD Ardshinbank Lusine Asryan 077817719 2470018074420030 USD Ardshinbank Lusine Asryan 077817719[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր