3623 դիտում
14:34 03-10-2019
Կառավարության ամենաբանիմաց կադրերից մեկն եք, հանդարտեցրեք մեր գյուղը. բաց նամակ Սուրեն Պապիկյանին
[b]Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին.[/b]
Հարգելի պարոն Պապիկյան, հանդարտեցրեք մեր գյուղը, վերականգնեք քաղաքացիներիս իրավունքները եւ վստահությունը:
Ձեզ դիմում են Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչներս, հավատացած լինելով, որ Կառավարության ամենաբանիմաց կադրերից մեկն եք:
Արդեն մի քանի օր է ոտքի ենք կանգնել, ստիպված դուրս եկել փողոց՝ որ վերականգնենք մեր իրավունքները:
Մարզպետ Գարիկ Սարգսյանը, աչք փակելով իրականության վրա, օրինական ուժ չունեցող մի փաստաթղթի հիմքով անօրինական կարգադրություն է հրապարակել ու դադարեցրել մեր համայնքապետի լիազորությունները:
Ինչպե՞ս կարելի է, որ մի ամբողջ համայնք ինքը ընտրի համայնքապետի ու հանկարծ հայտնվի ինչ-որ մեկը կողքի գյուղից, թեկուզեւ մարզպետ ու մի ստորագրությամբ ջնջի մեր ընտրությունը:
Մենք դիմում ենք Գարիկ Սարգսյանին, նա իր հերթին գցում է իր վրայից՝ ասելով, որ Ձեր հանձնարարությունն է կատարում, մենք գիտենք, որ դա կեղծիք է ու իր գրության հիման վրա եք Դուք նրան հանձնարարական տվել:
Հարգելի պարոն Պապիկյան, խնդրում ենք, արդարությունը եւ մեր իրավունքները վերականգնելու համար, ստեղծե՛ք աշխատանքային խումբ, անկախ մի խումբ, որը կազմված կլինի իրավաբաններից, ՏԻՄ օրենքը փայլուն տիրապետող մասնագետներից:
Նորից ուսումնասիրեք եւ եթե իրոք համոզիչ ու իրավաբանորեն հստակ ձեւակերպում կտաք, որ համայնքապետը անօրինական գործողություններ է արել, մենք ներողություն կխնդրենք այս քանի օրերի բարձրացրած աղմուկի համար ու տուն գնանք, իսկ եթե այս անգամ էլ արհամարհեք մեր ձայնը, անտեսեք մեր խնդրանքը, ստիպված ենք լինելու այնքան գոռալ մինչեւ մեր ձայնը լսելի կդառնա ու ստիպված կլինեք հարգել նորաշենցու պահանջը:
Հարգանքով՝ մի խումբ նորաշենցիներ:
Նմանատիպ նյութեր
4130 դիտում
22:46 18-02-2019
Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին, Անդրեյ Ղուկասյանին Լոռու մարզի բնակիչներից
Այս բաժնից
508 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
442 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ