Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հոկտեմբերի 2-3-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում վատառողջ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր և Տաշիր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները վատառողջ քաղաքացիներին բնակարաններից իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: